Ռամանյան սպեկտրաչափ
Սարքը տեղեկություն է տալիս հիﬓաշերտում և ներկաշերտում կիրառված կապակցող նյութերի, ինչպես նաև օրգանական բնույթի լաքերի և պիգﬔնտների վերաբերյալ: Էտալոնային շտեմարանում առկա տվյալների հաﬔմատությունը նմուշառված յուղային կապակցող նյութի ֆիզիկաքիﬕական բնութագրի հետ թույլ է տալիս հնարավորինս ստույգ թվագրել փորձաքննվող առարկան:
Ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրաչափ (XRF)
Սարքը հնարավորություն է տալիս արագ և առանց նախնական նմուշառման կատարել կտավի, ներկերի, հիﬓաշերտի ինչպես նաև ﬔտաղական համաձուլվածքների բաղադրության վերլուծությունը, ինչպես նաև կարծիք ձևավորել կիրառված ոչ օրգանական այս կամ այն պիգմենտների վերաբերյալ: Արդյունքում կարելի է պարզել բոլոր քիմիական մասնիկների զանգվածային տոկոսային հարաբերակցությունը:
Ինֆրակարմիր անդրադարձմամբ սպեկտրաչափ (Gorgias Reflectance Spectroscope)
Օգտագործվում է արվեստի հետազոտություններում՝ գունանյութերը, կապակցող նյութերը նույնականացնելու և արվեստի գործերի մակերեսին նյութի բաշխումը քարտեզագրելու համար: Այն չափում է մակերեսից անդրադարձած լույսը տեսանելի և ինֆրակարմիր ալիքի երկարություններով՝ նույնականացնելով նյութերը դրանց եզակի սպեկտրալ մատնահետքերով։ Այն թույլ է տալիս տեղում, ոչ դեստրուկտիվ կերպով ուսումնասիրել արժեքավոր, նուրբ և որոշ դեպքերում՝ մեծ արվեստի գործեր՝ առանց ֆիզիկական նմուշներ վերցնելու անհրաժեշտության։
UV (ուլտրամանուշակագույն) լուսարձակման սարք
Տալիս է ներկաշերտի կորուստների ու վերականգման, թվագրող առանձին պիգﬔնտերի, ներկաշերտի խտության, ինտեսնսիվության ու մակերեսի հավասարաչափ թափանցելության մասին տեղեկատվություն: Օգնում է ներկաշերտին ոչ համաժամանակյա հավելումների վիզուալիզացիային:
Ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք (IR camera)
Թափանցում է գեղանկարի ստորին շերտեր (հորիվածքային փոփոխություններ, նախանկարի հետքեր), տեսանելի է դարձնում նախապատրաստական գծանկարը և մասշտաբի համար կիրառվող ցանցը, եթե այդպիսին առկա է: Ճառագայթման այս դիապազոնում լավ տեսանելի են ածխածին պարունակող նյութերը՝ ածուխ, գրաֆիտ, տուշ, որոնցով էլ հիﬓականում արվում է նախանկարը:
Բինոկուլյար մանրադիտակ
Հնարավորություն է տալիս որոշել նյութերի ժամանակագրությունը՝ ըստ ներկաշերտի թարմության ու պահպանվածության, հիմնաշերտի և ներկաշերտի կառուցման ﬔթոդի, վերականգնման ﬕջամտությունների, առարկայի ընդհանուր վիճակի նկարագրության:
Բևեռացումային մանրադիտակ
Հնարավորություն է տալիս որոշել նմուշառված ներկաշերտի օրինակում հայտնաբերել անօրգանական ծագման պիգﬔնտները, ուսուﬓասիրել պիգﬔնտի բյուրեղային կառուցվածքը, ինչը դարձյալ օգնում է աշխատանքի թվագրմանը։