Գործունեություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 2005 թվականին՝ ՀՀ կառավարության 2005 թ. օգոստոսի 4-ի N1194-Ն որոշմամբ։ Կենտրոնը հանդիսանում է Հայաստանում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող առաջատար պետական կառույց։
Մեր առաքելությունն է ապահովել անկախ, գիտականորեն հիմնավորված և մասնագիտական բարձր մակարդակով իրականացվող մշակութաբանական-արվեստաբանական փորձաքննություն՝ նպաստելով երկրի մշակութային ժառանգության պահպանությանը և օրինական շրջանառությանը։ 2023 թվականին «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը», պետական դրամաշնորհային աջակցությամբ, համալրվել է ժամանակակից ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս համալիր փորձաքննությամբ որոշել ներկայացված աշխատաքների նյութական կազմը, պիգմենտների ու կապակցող նյութերի բնույթը, կատարված վերականգնումները, ինչպես նաև ստեղծման ժամանակաշրջանը․ նոր լաբորատոր հնարավորությունները զգալիորեն բարձրացնում են փորձաքննության գիտական հիմնավորվածությունն ու արդյունքների հավաստիությունը։ Կենտրոնի հիմնադրումից /2005թ./ ի վեր կատարվել է շուրջ 50 000 /հիսուն հազար/ մշակութային արժեքի փորձաքննություն։
Կենտրոնն իրականացնում է՝
ՀՀ տարածքից արտահանման (կամ ժամանակավոր արտահանման) համար իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրված մշակութային արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննություն,
մշակութային արժեքների փորձագիտության բնագավառում գիտահետազոտական աշխատանքներ և հրատարակություններ,
մշակութաբանության և արվեստաբանության բնագավառում մասնագիտական դասընթացներ,
լուսանկարչական և թարգմանչական ծառայություններ (մասնագիտական գործունեության շրջանակում)։
Փորձաքննությունն ընդգրկում է հետևյալ ոլորտները՝
կերպարվեստ (գեղանկարչություն, գրաֆիկա, սրբապատկեր, քանդակ), հայ կերպարվեստ, ռուսական կերպարվեստ, եվրոպական կերպարվեստ, արևելյան, ամերիկյան և աֆրիկյան կերպարվեստ, սրբապատկեր (իկոնա),
դեկորատիվ-կիրառական արվեստ (գեղարվեստական մետաղ (XVII դարից սկսած), գեղարվեստական ապակի և կերամիկա (XVII դարից սկսած), կահույք, զենք), ժամացույցներ, փայտարվեստ և կահույք (XVII դարից սկսած), զարդաքանդակ (քար (կամեյա), խեցի, ոսկոր` XVII դարից սկսած), տնայնագործություն և արհեստագործություն (XVII դարից սկսած), տեխնիկական միջոցներ և կենցաղային սարքեր (XVII դարից սկսած), զենք և զինվորական հանդերձանք (XVII դարից սկսած), գործվածք (XVII դարից սկսած), հանդերձանք (տարազ` XVII դարից սկսած), ասեղնագործություն, ժանեկագործություն (XVII դարից սկսած), փոխադրամիջոցներ (XVII դարից սկսած)
նվագարաններ (XVII դարից սկսած),
դրամագիտություն և բոնիստիկա, ֆալերիստիկա (մեդալներ, կրծքանշաններ, շքանշաններ, տարբերանշաններ` XVII դարից սկսած)
ֆիլատելիա (նամականիշներ, ծրարներ, բացիկներ),
հնագիտական նյութեր (բրոնզի և երկաթի դարաշրջանի մշակույթ (մ.թ.ա. IV հազ. II կեսից մինչև մ.թ.ա. I հազ. սկիզբ), Վանի թագավորության շրջանի մշակույթ (մ.թ.ա. IX-VIII դ. մինչև մ.թ.ա. VI դ.), Հին Հայաստանի մշակույթ (մ.թ.ա. VI դ. մինչև մ.թ. IV դ.), Միջնադարյան Հայաստանի մշակույթ (մ.թ. IV դ. մինչև XVII դ.),
տպագիր և ձեռագիր ժառանգություն:
Մեր թիմը
Տնօրեն
Փոխտնօրեն
Լաբորատոր-գիտահետազոտական բաժնի վարիչ, փորձագետ
Փորձագիտական-գիտահետազոտական բաժնի պետ, փորձագետ
Գլխավոր փորձագետ
Ավագ փորձագետ
Փորձագետ
Փորձագետ
Փորձագետ
Փորձագետ
Փորձագետ
Փորձագետ
Փորձագետ
Փորձագետ
Փորձագետ
Լաբորատոր-գիտահետազոտական բաժնի լաբորանտ